Քաղաքապետի հերթական հրաշք որոշումը․Քանդվելու են նաև․․․Բրավո Հայկ․․․🇦🇲🇦🇲Քոմենթում ՊԼՅՈՒՍ դրեք,եթե վստահում եք Հայկին և նրա կողքին եք մինչև վերջ➕➕🇦🇲🇦🇲❗️❗️



«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, և, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:
Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:
Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:
Ի դեպ, մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:
Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը ևս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսևորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով»: