ՇՏԱՊ, հերթական հրաշք որոշումը.. կառավարությանը իրականացրեց ՍԱ ԷԼ..Վարկ ունեցողների բեռը կնվազի, եթե նրանք….կիսվեք թող հայ ազգը իմանա



Կառավարությունը շրջանառության մեջ է դրել գործադիրի որոշումներից մեկում լրացում կատարելու վեաբերյալ նախագիծը։ Այն մշակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ համագործակցելով Կենտրոնական բանկի հետ։



Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի համաձայն, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում ընդգրկված վարկառու ընտանիքում երեխա ծնվելու դեպքում պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումն ավելանում է։

«Վարկի գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0,5 տոկոսային կետով»,-ասված է որոշման նախագծում։

Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Այն տարածվում է նաև մինչև որոշման ուժի մեջ մտնելը Ծրագրի շրջանակներում տրամադրված և սուբսիդավորվող այն վարկերի վրա, որոնց գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման փաստը տեղի է ունեցել սույն որոշման ուժի մետ մտնելուց հետո:

Թե ո՞րն է նման իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, գործադիրում հիմնավորում են այսպես. «Այն պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի ներքո վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վերջինիս վարկային բեռի մեղման հանգամանքով՝ նպաստելով նաև ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարելավմանը և ժողովրդագրական խնդրիրների լուծմանը»։

Նշվում է, որ ներկայումս Հայաստանում շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա:

Panorama.am